|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել՝ իր երախտագիտությունը հայտնելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին․
«Ամերիկայի միացյալ նահանգների Նյու Ջերսիի Սենատը ժամեր առաջ միաձայն ընդունել է Արցախի ճանաչման մասին բանաձև՝ դառնալով ԱՄՆ-ի՝ Արցախի անկախությունը ճանաչած տասներորդ նահանգը։
Գործադրած նպատակային ջանքերի համար իմ և Արցախի ժողովրդի կողմից երախտագիտություն եմ հայտնում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և բանաձևը նախաձեռնած սենատոր Ջոզեֆ Լագանին։
Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի, և այդ նպատակի իրագործման համար շարունակելու ենք մեր համառ պայքարը․․․»,- գրել է նա։