|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել ամերիկյան Keeping up with the Kardashians իրապատում շոուի հայ աստղ Քիմ Քարդաշյանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատելու, ինչպես նաև Հայաստանն աշխարհում ավելի ճանաչելի դարձնելու քայլերի համար:
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն առաջարկել է ամերիկահայ աստղին՝ իր նորաստեղծ SKIMS ապրանքանիշը Հայաստան բերել և այստեղ արտադրություն կազմակերպել:
«Տեղյակ ենք, որ Թուրքիայում սկսել եք Ձեր` SKIMS ապրանքանիշի ապրանքների արտադրությունը: Խնդրում ենք մտածել նույն արտադրությունը Հայաստանում կազմակերպելու մասին ևս, քանի որ Հայաստանը երկիր է, որն աշխարհին հայտնի է իր զարգացած արհեստագործությամբ և ծառայությունների մատուցման որակով»,- ասվում է Քիմ Քարդաշյանին ուղղված թվիթերյան գրառման մեջ:
Հավելենք, որ գրառմանը Քիմ Քարդաշյանը պատասխանել է: