|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանը և Սիրիան ավարտում են համաձայնագիրը առևտրատնտեսական համագործակցության վերաբերյալ. Դամասկոսում Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:
«Մենք գտնվում ենք ապագա միջկառավարական համաձայնագրի նախապատրաստման վերջին փուլում, որը երկար ժամանակ կկարգավորի մեր բոլոր առևտրատնտեսական փոխգործակցությունը», - Բորիսովի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Բորիսովը հաստատել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել ռազմական ու հումանիտար օգնություն տրամադրել Սիրիային:
2020-ի հոկտեմբերին Մոսկվայում սիրիական պատվիրակությունը քննարկել էր Ռուսաստանի և Սիրիայի Արաբական Հանրապետության տնտեսական համագործակցությունը:
Խոսքը գնում էր առևտրի, գյուղատնտեսության և արդյունաբերության, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և ջրամատակարարման ոլորտներում նախագծերի իրականացման մասին: