|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Ռուսական եւ սիրիական կողմերը համաձայնագիր են ստորագրել 49 տարով Տարտուսում ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետի տարածքի ընդլայնման մասին:
Սիրիական կողմը նյութատեխնիկական ապահովման կետի տեղակայման համար ռուսական կողմին ներկա համաձայնագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում անհատույց օգտագործման համար տարածք է փոխանցում:
Նշվում է, որ համաձայնագիրը գործելու է 49 տարի եւ «ավտոմատ երկարաձգվում է հետագա 25-ամյա շրջաններում», եթե կողմերից ոչ մեկը առնվազն մեկ տարվա ընթացքում մինչեւ հերթական ժամանակահատվածի լրանալը դիվանագիտական խողովակներով գրավոր չի տեղեկացնում համաձայնագրի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Ռուսաստանի ռազմական նավերի առավելագույն քանակը, որոնց թույլատրված է միաժամանակ գտնվել նյութատեխնիկական ապահովման կետում, 11 միավոր է՝ ներառյալ միջուկային էներգետիկ սարքավորմամբ ռազմական նավերը: