|
Փոխարժեքներ
23 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
1990-ական թվականների սկզբին ղարաբաղյան հակամարտությունը, Խորհրդային Միության փլուզումը, հայ–թուրքական սահմանի փակումը խորը տնտեսական ճգնաժամ առաջացրին Հայաստանում: Բացի դրանից, էներգետիկ ռեսուրսների բացակայության, տրանսպորտային մեկուսացման, դեպի ծով ելք չունենալու արդյունքում ՀՀ-ն տնտեսական տեսանկյունից ոչ բարենպաստ իրավիճակում էր:
Միաժամանակ, շրջափակմամբ պայմանավորված, ապրանքների դեպի արտերկիր փոխադրման բարձր տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև պաշտպանական ծախսերը ձևավորեցին Հայաստանի տնտեսական զարգացման յուրահատուկ մոդել, որն ապահովեց տնտեսական աճի բավականին բարձր տեմպեր և մակրոտնտեսական կայունություն մինչև 2008 թվականը: Մասնավորապես, 1998-2008 թվականների ժամանակահատվածում՝ 7-8 տարվա կտրվածքով ՀՀ-ն ունեցել է երկնիշ տնտեսական աճ, միջին աշխատավարձն աճել է 4.8 անգամ, կենսաթոշակը՝ 5.6 անգամ: