|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԵՄ ՀՆԱ-ն, նախնական գնահատականների համաձայն, երկրորդ եռամսյակում նվազել է 14.4% -ով՝ համեմատած 2019-ի նույն ժամանակահատվածի հետ: Այս մասին հաղորդում է Eurostat եվրոպական վիճակագրական գործակալությունը:
Ըստ նրա՝ այս անկումը ամենալուրջն էր 1995 թվականից սկսված դիտարկումների սկզբից ի վեր: ԵՄ հիմնական երկրների`Ֆրանսիայի և Գերմանիայի ՀՆԱ-ն ընկել է, համապատասխանաբար, 19% -ով և 11.7% -ով: Ամենամեծ անկումը նկատվում է Իսպանիայում. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ թագավորության ՀՆԱ-ն նվազել է 22.1% -ով: Ամենաքիչը, կորոնավիրուսային համաճարակը ազդել է Լիտվայի տնտեսական ցուցանիշների վրա, որոնք, համեմատած 2019-ի երկրորդ եռամսյակի, նվազել են ընդամենը 3,7% -ով: