|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հունիսի 16-ին տեղի կունենա Ադրբեջանի Միլի մեջլիսի արտահերթ նիստը, որում ելույթ կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հայտնում է minval.az կայքը։
Նրա ժամանումը Բաքու սպասվում է երկուշաբթի:
Նշվում է, որ ադրբեջանցի բոլոր պատգամավորները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն՝ Էրդողանի առողջության նկատառումներից ելնելով։
«Թուրք առաջնորդի ելույթը Ադրբեջանի խորհրդարանում նախատեսված է հունիսի 16-ին»,- ասել է աղբյուրը:
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մեկնելու է Շուշի, հունիսի 16-ին նախատեսել է մի շարք հանդիպումներ Բաքվում և դիտելու է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության Թուրքիա-Ուելս խաղը, ապա ուղևորվելու է Անթալիա: