|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի մեջլիսում քրդերի մասին քննարկումների ընթացքում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել:
Ըստ Radikal-ի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության փոխնախագահ Բյուլենթ Թուրքանը, վիրավորանք հնչեցնելով քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսացության ղեկավար Սելահաթթին Դեմիրթաշի հասցեին, նրան մեղադրել է քրդերի դեմ գործողություններ իրականացնելու հրահանգներ տալու մեջ: Նրա խոսքով՝ քրդամետ ղեկավարն ինքն է հրահանգում սպանել քրդերին:
«Քրդերին սպանեք» ասողները քրդերի հետ խաղաղություն հաստատելու մասին ինչպե՞ս են խոսելու: Պղծեցիք խաղաղությունը»,- ասել է ԱԶԿ-ական պատգամավորը` փորձելով կոծկել իշխանությունների՝ քրդաբնակ տարածքներում իրականացվող գործողությունները:
ԺԴԿ-ական պատգամավորները հակադարձել են Թուրքանին, ինչից հետո մեջլիսում իրարանցում է սկսվել:
Կողմերին հանգստացնելու նպատակով մեջլիսի նախագահը ընդմիջում է հայտարարել:

