|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի մեջլիսում հերթական կռիվն է տեղի ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորների միջև:
Ըստ Demokrathaber-ի՝ ԱԶԿ-ի պատգամավոր Շամիլ Թայյարը պնդել է, թե ԺՀԿ-ի պատգամավոր Էրեն Էրդոմը համացանցի իր էջում Անկարայում տեղի ունեցած պայթյունի մեջ մեղադրել է ԻՊ-ին:
Պատգամավորի պնդումը հերքելու համար հեռախոսներով դեպի ամբիոն առաջանալու ընթացքում վեճ է ծագել պատգամավորների միջև, որը կարճ ժամանակում կռվի է վերաճել:
Վեճը դադարեցնելու համար մեջլիսի նախագահի տեղակալը երկու անգամ կես ժամով ընդմիջում է հայտարարել: