|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում «ներքին անվտանգության» փաթեթի քննարկումների ընթացքում «Ազգայնական շարժում» կուսակցության` Քոջայելիից պատգամավոր Լյութֆու Թուրքքանի հայտարարությունը իրարանցում է առաջացրել:
Ըստ Haberler-ի՝ ազգայնամոլ պատգամավորը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներին ասել է. «Առավոտյան բոլորդ միասին նախաճաշում եք, իսկ երեկոյան նույն վերմակի տակ եք պառկում: Ձեր նախագահն էլ, վարչապետն էլ, ազգային հետախուզության ծառայության պետն էլ, ներքին գործերի նախարարն էլ, բոլորդ էլ ահաբեկչական վերմակի տակ եք, է»:
Պատգամավորի այդ խոսքերը մեջլիսում դժգոհություն են առաջացրել, հատկապես` Էրդողանի կուսակիցների շրջանում: Նրանցից մեկի և ազգայնամոլ պատգամավորի միջև քաշքշուկ է եղել, սակայն Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավորների միջամտությամբ նրանց բաժանել են:
Մեկ ժամ ընդմիջումից հետո ազգայնամոլների կուսակցության խմբի նախագահ Օքթայ Վուրալը խնդրել է Թուրքքանի խոսքերը չարձանագրել` պնդելով, որ իրենք ևս դեմ են նման սխալ հայտարարություններին:
Ազգայնամոլ պատգամավորի պահվածքի պատճառով ժամանակավորապես կասեցվել է նրա պատգամավորական գործունեությունը: