|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իսրայելցիները տոնել են Բինյամին Նեթանյահուի հեռանալը վարչապետի պաշտոնից։ Նա երկիրը ղեկավարում էր ավելի քան 12 տարի:
Հազարավոր իսրայելցիներ հավաքվել են Թել Ավիվի Յիցակ Ռաբինի հրապարակում, երբ խորհրդարանը վստահության քվե է տվել նոր կոալիցիոն կառավարությանը:
Քաղաքացիները վանկարկել են՝ «Սա մեր երկիրն է, Նեթանյահուն չկա», «Ձերբակալեք Նեթանյահուին»: Հրապարակում կախված է եղել նաեւ նախկին վարչապետի լուսանկարը՝ «հանցագործ նախարար» մակագրությամբ: Այնուհետև քաղաքացիները երթով շարժվել են դեպի Հաբիմա հրապարակ, որտեղ մինչ առավոտ նշել են Նեթանյահուի հրաժարականը:
Հունիսի 13-ի նախօրեին իսրայելական ընդդիմության կողմից կազմված կոալիցիոն կառավարությունը վստահության քվե ստացավ Կնեսետից (խորհրդարան):
Այսպիսով՝ ավարտվեց «Լիկուդ» դաշինքի առաջնորդ Բինյամին Նեթանյահուի գլխավորած կաբինետի 12-ամյա կառավարումը: Նոր կաբինետը գլխավորում է Նաֆթալի Բենեթը:
Երկրի նոր կառավարությանը լիազորությունների փոխանցման արարողությունը նախատեսված է հունիսի 14-ին: