|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայ Առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից մեկը՝ Վարդավառը, նշվել է նաև Դիարբեքիրում (Տիգրանակերտում)։ Այստեղի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում մատուցված պատարագի արարողությունից հետո հայ համայնքի անդամները թրջել են միմյանց։

Այս մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հայտնում է Tigrishaber.com լրատվակայքը։

Պատարագին մասնակցած Դարա Գյունալը «Տիգրիսհաբեր»-ի թղթակցի հետ զրույցում մասնավորապես ասել է․ «Այսօր նշվում է հայկական օրացույցում ներառված տոներից մեկը՝ Վարդավառը։ Հայաստանում այս տոնի ժամանակ չթրջված մեկ հոգի իսկ անհնար է գտնել։ Մենք էլ այսօր տոնը վայելում ենք այստեղ։ Այսօրվա տոնը թող բարիք բերի բոլորիս։ Շնորհավո՜ր Վարդավառ»։
https://www.tigrishaber.com/video-diyarbakirli-ermeniler-vartavar-bayramini-kutladi-88441h.htm
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net