|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Պետք է անենք ամեն բան, որ մեր հայրենակիցներն իրենց մասնակից զգան երկրի կառավարման գործընթացներին». ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Սփյուռքի ներկայացուցիչների հետ քննարկման ժամանակ:
Երկրորդ նախագահը տեսակապով զրուցել է Սփյուռքի գործարարների, մշակութային, հասարակական գործիչների հետ. 240 հայրենակից է մասնակցել քննարկմանը:
Հարցուպատասխան ձեւաչափով Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման ուղիներին, հայրենիք-Սփյուռք կապերի խորացմանը, ներդրումային հոսքի ապահովման եւ այլ թեմաների, ներկայացրել իր մոտեցումները:
Առցանց հանդիպումը կազմակերպվել է ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ: