|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լրագրողների օրվա կապակցությամբ ոչ պաշտոնական հանդիպում է անցկացրել ԶԼՄ ներկայացուցիչների հետ բնության գրկում: Ուկրաինայում հունիսի 6-ն ամեն տարի նշվում է որպես Լրագրողի օր:
«Ես լրագրողների հետ օր անցկացրի նրանց մասնագիտական տոնի նախօրեին: Այս անգամ` իմ կողմից պատրաստված խորոված, հիանալի եղանակ և, ինչպես միշտ, ընկերական մթնոլորտ: Զրույց՝ առանց տաբուների, սուր հարցերի ու իմ անկեղծ պատասխանների: Հաճելի է, որ նման հանդիպումներն արդեն լավ ավանդույթ են դարձել»,- գրել է Զելենսկին իր Instagram-ում:
Մեկ տարի առաջ Լրագրողների օրը ուկրաինացի նախագահը և ԶԼՄ-ների աշխատակիցները հեծանիվ էին վարել: