|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դորտմունդի «Բորուսիա»-ն ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի նույնպես Սուրբ Ծննդյան տոներից առաջ այցելել է մանկական հիվանդանոց, ինչպես նաև գարեջրի հյուրասիրություն է կազմակերպել երկրպագուների համար:
Ռուրյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել, թե ինչպես է գարեջուր հյուրասիրում երկրպագուներին: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն իր էջում նաև գրել է. «Մեծ պարգևատրումների օր: Հնարավորություն ստացա հիվանդանոցում այցելելու մեր փոքրիկ երկրպագուներին, այնուհետև գարեջուր հյուրասիրեցի մեր երկրպագուներին»:

