|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Եգիպտոսի հետ տարիներ շարունակ լարված հարաբերություններից հետո Թուրքիան ձգտում է վերականգնել կապերը Եգիպտոսի հետ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք հույս ունենք առավելագույնս համագործակցել Եգիպտոսի և Պարսից ծոցի երկրների հետ փոխշահավետ հիմքերի վրա»,- ըստ TRT-ի՝ ասել է նա:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիան և Եգիպտոսը համագործակցության լուրջ հնարավորություններ ունեն Արևելյան Միջերկրական ծովից մինչև Լիբիա՝ շատ ոլորտներում:
«Թուրքիայի և Եգիպտոսի ժողովուրդների միջև կա պատմական միասնություն: Այս հիմքի վրա զարգանում են մեր հարաբերությունները պետությունների միջև: Մենք վճռական ենք այս գործընթացը վերսկսելու համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Արտաքին գործերի փոխնախարար Սեդաթ Օնալի գլխավորած թուրքական պատվիրակությունը մայիսի սկզբին Կահիրեում դիվանագիտական բանակցություններ էր վարում: Այցը տեղի էր ունեցել տարածաշրջանային երկու մրցակիցների մերձեցման շրջանակներում: Եգիպտոսը և Թուրքիան պայմանավորվել են բարձրացնել արտաքին գործերի նախարարությունների շփումների մակարդակը իրենց հետախուզական պաշտոնյաների հանդիպումներից հետո: