|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը մտադիր է մի քանի տարի շարունակ 1 մլրդ դոլար տրամադրել Եգիպտոսին եւ Թունիսին պարտքի մարման եւ ներդրումային մթնոլորտի բարելավման համար. երեկ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
Նրա խոսքերով` լրացուցիչ ֆինանսավորման սպասելիքներ կան նաեւ միջազգային ֆինանսական հաստատություններից` Համաշխարհային բանկից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Զարգացման աֆրիկյան բանկից: Սպիտակ տան ներկայացուցիչը նաեւ տեղեկացրել է, որ ԱՄՆ-ը մտադիր է դիմել Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկին` կողմնորոշվել դեպի Մերձավոր Արեւելք եւ Հյուսիսային Աֆրիկա, եւ «կատարել նույն դերը, երբ աջակցություն էր ցուցաբերում Արեւելյան Եվրոպայում տեղի ունեցող համանման գործընթացներին»: