|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում քննարկել է երկկողմ համագործակցությունը Իրանի զինված ուժերի պաշտպանության նախարարի տեղակալ, բրիգադային գեներալ Խոջաթոլլա Կորեյշիի հետ: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի ռազմական գերատեսչությունում:
«Կողմերը քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության արդիական հարցեր: Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասել են նախարարությունից:
Ըստ ռազմական գերատեսչության՝ կողմերը «հաստատել են իրենց մտադրությունը՝ խորացնել երկխոսությունը և զարգացնել շփումները պաշտպանական ոլորտում»: