|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ռուսաստանը դարձյալ գազ կմատակարարի Ուկրաինային. հայտնում է BBC Russian-ը:
Համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում կայացած բանակցությունների ժամանակ: Կիևը կսկսի գազ ստանալ «Գազպրոմ»-ին պարտքերը վճարելուց հետո: Մոսկվան ստացել է այդ երաշխիքները Եվրահանձնաժողովից, որը խոստացել է ֆինանսապես օգնել Ուկրաինային: ԵՄ-ի էներգետիկ հարցերով հանձնակատար Գյունտեր Էթինգերը խոստացել է, որ Կիևը ֆինանսական աջակցություն կստանա ԵՄ-ից և Արժույթի միջազգային հիմնադրամից:
Ուկրաինայի համար գազի գինը մինչև 2015-ի մարտի վերջը կկազմի 365 դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց: