|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Օկուպացված Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում Ադրբեջանի կողմից միջազգային օդանավակայանի շահագործումը նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի վերջին. ըստ Trend-ի՝ ասել է «Ադրբեջանական ավիաուղների»՝ AZAL-ի փոխնախագահ Էթիբար Հուսեյնովը:
Հուսեյնովի խոսքով՝ օդանավակայանի ընդհանուր երկարությունը կլինի 4,8 կիլոմետր, որից 3 կիլոմետրը թռիչքուղին է, իսկ 0,9-ը`լուսավորության գոտին:
Նա նաև նշել է, որ, այսպես կոչված, «Հաղթանակի ճանապարհ» կառուցվող մայրուղին մուտք կունենա դեպի այդ օդանավակայան: Դրան զուգահեռ, Կովսականում օդանավակայանի շինարարություն է սկսվել, Լաչինում ևս նման բան նախատեսվում է: