|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Եգիպտոսի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը հուլիսի 8-ի հայտնել է երկրում խորհրդարանական ու նախագահական ընտրությունների անցկացման մոտավոր ժամկետները: Ընտրությունները պետք է կայանան 2014-ի սկզբին. հայտնում է Associated Press-ը:
Մանսուրի ստորագրած Սահմանադրական հռչակագրի համաձայն` նախ կանցկացվեն խորհրդարանական ընտրությունները, որոնք տեղի կունենան գործող Սահմանադրության փոփոխությունները հանրաքվեով հաստատելուց հետո: