|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական հետախուզական ծառայությունները Բելառուսին նախազգուշացրել էին Ռուսաստանի օլիգարխների կողմից սադրանքներ նախապատրաստելու մասին, որոնք պլանավորված էին 2020-ի օգոստոսի նախագահական ընտրություններից անմիջապես հետո: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում հայտնել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը:
«Ես հիշում եմ այդ ժամանակահատվածը, իրավիճակն այնքան արագ էր զարգանում, որ շատ բան անհասկանալի էր: Հիմա ամեն ինչ քիչ, թե շատ ընկնում է իր տեղը: Միգուցե այդ ժամանակ ենթադրություններ եղան, որ որոշ գործողություններ իրականացվում են առանձին ռուս օլիգարխների կամ նախկին ռուս օլիգարխների կողմից: Բայց ուզում եմ ասել, որ այդ ժամանակ մենք Ռուսաստանի հատուկ ծառայություններից նախազգուշացում ենք ստացել, որ որոշակի սադրանքներ են պատրաստվում, և նշված էին կոնկրետ օլիգարխների անուններ»,- բացատրել է դիվանագետը:
2020-ի հունիսին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրում արմատական ընդդիմությունը ֆինանսավորվում է ռուս օլիգարխների կողմից։
Ի պատասխան Բելառուսի առաջնորդի խոսքերի՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը չի միջամտում Բելառուսի նախագահական ընտրություններին, և Կրեմլը տեղյակ չէ օլիգարխներից, որոնք իբր ֆինանսավորում են ընդդիմությունը: