Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյին կողմ է քվեարկել ընտրողների 86,82 տոկոսը: Այս մասին հայտարարել է Բելառուսի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Իգոր Կարպենկոն։
«Ըստ մարզային և Մինսկի քաղաքային հանձնաժողովների նախնական տվյալների` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է քվեների 86,82%-ը», - ասել է Կարպենկոն ճեպազրույցի ժամանակ:
Կոմկուսի թեկնածու Սերգեյ Սիրանկովին կողմ է քվեարկել ընտրողների 3,21 տոկոսը, Օլեգ Գայդուկևիչին (Լիբերալ-դեմոկրատական կուսակցություն)՝ 2,02 տոկոսը, ինքնառաջադրված Աննա Կանոպացկայային՝ 1,86 տոկոսը, Ալեքսանդր Խիժնյակին (Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցություն)՝ 1,74 տոկոսը:
Հիշեցնենք` հունվարի 26-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել: ԿԸՀ-ն նախագահի պաշտոնի համար հինգ թեկնածու է գրանցել՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչին, Աշխատանքի և արդարության հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Խիժնյակին, Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովին և գործարար Աննա Կանոպացկայային: