|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսի Պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը նախազգուշացրել է նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Հյուսիսատլանտյան դաշինքի ուժերի կողմից տապալման սպառնալիքի մասին:
Նախարարի խոսքով՝ «արևմտյան երկրների հատուկ ծառայությունների կողմից վերահսկվող ապակառուցողական ուժերը» կարող են ներթափանցել Բելառուս՝ «ներթափանցելով արևմտյան սահմանով»: Միևնույն ժամանակ, Լուկաշենկոյի ենթակայության տակ գտնվող անվտանգության աշխատակիցների գործողությունները Արևմուտքում կներկայացվեն որպես «բելառուս ժողովրդի ցեղասպանություն». կարծում է Բելառուսի Պաշտպանության նախարարը:
Տասնհինգ F-16 կործանիչներ պատրաստ են դուրս գալ Լեհաստանի օդանավակայաններից՝ Լուկաշենկոյին տապալելու համար. հավելել է Խրենինը: ՆԱՏՕ-ի ագրեսիայի դեպքում բանակը կօգտագործի արագ տեղակայման ուժերը՝ թշնամուն հետ մղելու համար. նշել է նախարարը։