|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան կորպորացիաների մի քանի ղեկավարների խնդրել է շտկել իր երկրի հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ: Դա տեղի է ունեցել անցյալ չորեքշաբթի՝Թուրքիայի առաջնորդի և ԱՄՆ խոշոր բիզնեսի մի շարք ներկայացուցիչների վիրտուալ զրույցի ընթացքում: Միևնույն ժամանակ, Էրդողանը կրկին քննադատել է Ջո Բայդենի՝ Օսմանյան կայսրությունում հայերի կոտորածը ցեղասպանություն անվանելու որոշումը․ հաղորդում է Reuters-ը:
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Միացյալ Նահանգների և Թուրքիայի հարաբերությունները, այնուամենայնիվ, «նոր դարաշրջան» կմտնեն նախագահ Ջո Բայդենի հետ անձնական հանդիպումից հետո, որը նախատեսված է հունիսի 14-ին Բրյուսելում։ Այն առաջինն է ԱՄՆ ներկայիս նախագահի՝ Սպիտակ տուն մուտք գործելուց հետո: