|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Կիրակի օրը հաղորդվել է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հասան Ռոհանիի հեռախոսազրույցը:
Մտքերի փոխանակություն է տեղի ունեցել թուրք-իրանական հարաբերությունների և Պաղեստինում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Էրդողանը իրանցի գործընկերոջ հետ զրույցում խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից պաղեստինյան հողերում իրականացված անօրինականությունը, ներառյալ՝ հարվածները Գազայի հատվածին: Ըստ նրա՝ Անկարայի դիրքորոշումը Պաղեստինին աջակցելու հարցում կմնա որոշիչ ու անփոփոխ:
Էրդողանը հավելել է, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին ծանր դաս տա՝ Պաղեստինի վրա հարձակումները զսպելու և կանխելու համար: Նա նաև շեշտել է պաղեստինյան խնդրի շուրջ իսլամական երկրների ջանքերը միավորելու անհրաժեշտությունը: