|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մայիսի 16-ին, ժամը 13:35-ին և 15։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիները ընկել և վնասել են ոտքերը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ․ Ս․-ին (ծնված 1961 թ.), այնուհետև Կ․ Հ․-ին ցուցաբերել են առաջին օգնություն, պատգարակով իջեցրել (մոտ 150 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: