|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Արտահերթ ընտրություններում քարոզարշավի մեկնարկից հետո, եթե կլինեն քարոզարշավի կանոնների խախտումներ, դրանք կվերացվեն, և կկայացվեն համապատասխան որոշումներ: Եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք փակցված կլինեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս, փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված նշագրումներ, դրանք կհեռացվեն: Իսկ մինչ այդ, Ընտրական օրենսգիրքը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ չի նախատեսում:
Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում բացառապես ընտրական գործընթացին մասնակից սուբյեկտների նկատմամբ: Օրենսգրքում առկա կանոնները սկսում են գործել քարոզարշավի մեկնարկի պահից սկսած: Մենք պետք է ունենանք թեկնածու, որ թեկնածուին վերագրենք քարոզչություն: Եթե չկա գրանցում, չկա նաև թեկնածու, այս պարագայում | նրանց նկատմամբ հնարավոր չէ կիրառել քարոզչության էլեմենտներ»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։