|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Լատվիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագրի ընդունումը: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԳՆ–ն։
«Սա եւս մեկ քայլ է Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ:
Այս հռչակագիրը կարեւոր է ոչ միայն պատմական արդարության եւ ճշմարտության, այլեւ ապագայում նման հանցագործությունների կանխարգելման տեսակետից: Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչումը տարածաշրջանում հայ ժողովրդի անվտանգության կարեւորագույն գրավականներից է:
Կիսում ենք Լատվիայի խորհրդարանի դիրքորոշումն առ այն, որ նման հանցագործությունների ճանաչումը կոչված է կառուցելու այնպիսի ապագա, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, եւ յուրաքանչյուր անհատ կարող է լինել ազատ, անվտանգ եւ ապահով»,– ասվում է հայտարարության մեջ։