|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ թե՛ արտաքին քաղաքականության, թե՛ պաշտպանական քաղաքականության կարևորագույն փաստաթղթերից մեկը ազգային անվտանգության ռազմավարությունն է, որտեղ սևով սպիտակի վրա գրված է՝ հայ ժողովրդի ազգային նպատակներն են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, հետևանքների հաղթահարումը և վերացումը։ ՀՀ կառավարությունը շարունակում է պահպանել այս նպատակները, թե՝ ոչ։ Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ի պատասխան նշեց․
«ՀՀ կառավարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել բոլոր այն քայլերը, որոնց վերաբերյալ հանձնառություն է ստացել։ Ծրագրում հստակ արձանագրված է, որ ՀՀ-ն շարունակելու է իր ջանքերը ինչպես Հայոց ցեղասպանության ճանաչման, այնպես էլ ընդհանարպես աշխարհում մարդկության դեմ հանցագործության հետագա դրսևորումների կանխմանը։ Որպես ապացույց ՀՀ վերջին նախաձեռնությունն է մարդու իրավունքների խորհրդում հերթական անգամ ցեղասպանության կանխարգելման բանաձևի շրջանառության վերաբերյալ»։
Մանրամասն՝ տեսանյութում: