|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հորդորել է չքաղաքականացնել այն գործընթացները, որոնք ընթանում են Լեռնային Ղարաբաղում ՝ խաղաղ կյանք հաստատելու համար:
«Այժմ գործընթացը քաղաքականացնելու անհրաժեշտություն չկա: Այն բավական բարդ է ընթանում, քանի որ լուծվում են այս տարածաշրջանը միացնելու ուղիներին վերաբերող հարցերը, որոնք կապված են տարածաշրջանային հարաբերությունները ապահովելու հետ: Լուծվում են շփման, սահմանագծման և սահմանազատման հարցերը։ Դրանք սովորական, հասկանալի բաներ են, որոնք պետք է լուծվեն, որպեսզի տարածաշրջանը ազատ շնչի և խաղաղ կյանք ունենա»,- ասել է նա հինգշաբթի ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում: