|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հունիսի 29-ին անհայտ կորած ազատամարտիկներին նվիրված խորհրդանշանական միջոցառում է կազմակերպվել Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, Արցախի թեմակալ առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պետական այրեր, բարձրաստիճան զինվորականներ, հանրային լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ արարողության ժամանակ անդրադարձ է կատարվել արցախյան գոյապայքարի տարիներից անհայտության մշուշի մեջ թաղված ազատամարտիկների ճակատագրերին, վերջիններս և նրանց հարազատների խնդիրներով զբաղվող պետական հանձնաժողովի և հասարակական կազմակերպության գործունեությանը, շեշտվել, որ տարիների հետ որոնողական և հարակից մյուս ծրագրային գործընթացները պետք է իրականացնել առավել հասցեական:
Վերջում Արցախի թեմի առաջնորդի կողմից իրականացվել է օրհնության կարգ՝ ի հիշատակ զոհված և անհայտ կորած ազատամարտիկների: