|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ստեփանակերտում քաղաքացիների ընդունելության կենտրոնը, որտեղ գործում է թեժ գիծ՝ Արցախում հակամարտության ժամանակ անհայտ կորածների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու համար, շարունակում է իր աշխատանքը. հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ անհայտ կորածների որոնումներն իրականացվում են ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի ներկայացուցիչների կողմից՝ հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ։
Բոլոր դիմումներին ընթացք է տրվում, դրանք գրանցվում են տվյալների բազայում և ուղարկվում համատեղ որոնողական խմբերին։
Ըստ հաղորդման՝ առ այսօր ստացվել է 2320 դիմում, 575-ը՝ «թեժ գծի» հեռախոսահամարով։