|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Դեկտեմբերի 25-ին պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նիստի ընթացքում քննարկվել են 2012 թվականին կատարված աշխատանքները և հստակեցվել է 2013 թվականի աշխատանքային ծրագիրը:
Հանձնաժողովի անդամները ներկայացրել են տարվա ընթացքում կատարած աշխատանքները և հանդես եկել առաջարկություններով: Նշվել է, որ հանձնաժողովի աշխատանքները որոշակի արդյունք են տվել 2012 թվականի ընթացքում: Աշխատանքներն ավելի արդյունավետ կլինեն, եթե Ադրբեջանը գործի միջազգային նորմերի շրջանակում և չստեղծի անհարկի խոչընդոտներ:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ամփոփիչ խոսքում նշել է, որ 2013թ.-ին հանձնաժողովը էլ ավելի է խորացնելու համագործակցությունը միջազգային կառույցների հետ` Ադրբեջանում գտնվող մյուս հայ գերիների վերադարձը ևս ապահովելու համար: