|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին` արդյոք՞ ընդառաջ կգնան կուսակից Սեյրան Սարոյանի կոչին` մտածել ժողովրդի մասին, ասաց. «Հանրապետականը միշտ է մտածում ժողովրդի մասին»:
Yerkir.am-ի հարցին` բայց չէ՞ որ Սեյրան Սարոյանն ասաց` եկեք` այս անգամ էլ ժողովրդի մասին մտածենք, ինչը նշանակում է, որ սովորաբար Հանրապետականը ժողովրդի մասին չի մտածում, պատգամավորը պատասխանեց. «Լեզվի սայթաքումը մի' քաղաքականացրեք»:
Նրա խոսքով` շրջանառության հարկի նվազեցումը ՓՄՁ-ների համար և կառավարության նոր հարկային քաղաքականությունը դրական են, պարզապես, ըստ Բադեյանի, կան «ներքին հոսանքներ և ստորջրյա քարեր», որոնք պետք է քննարկել և հասկանալ, թե ինչու է ստեղծվել նման իրավիճակ: