|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում հերքում է «Armlur.am» կայքում հրապարակված լուրը։ Հաղորդագրությունում ասվում է․
«2021թ. ապրիլի 27-ին «Armlur.am» կայքում հրապարակվել է հոդված՝ «Դատախազները ապտակ են ստացել գործընկերներից. բացառիկ տեղեկություն» վերտառությամբ:
Հարկ ենք համարում նշել, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և նման միջադեպ տեղի չի ունեցել: Տեղեկությունը հերքել է նաև ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանը:
Կոչ ենք անում գործընկեր-լրատվամիջոցին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, հանրությանը մոլորեցնելուց և հրապարակել միայն ստուգված տեղեկատվություն»: