|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ֆրանսիայում գործող «Հայաստան» մշակութային կազմակերպությունը ստորագրահավաք է անցկացնում «Ընդունել Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագիծը` ՀԻՄԱ» կարգախոսով, այդպիսով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդին կոչ անելով կատարել խոստումը եւ համապատասխան օրենք ընդունել ` Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն. գրում է Nouvelles d'Armenie-ն:
Ստորագրահավաքն անցկացվում է Փարիզում, Լիոնում, Մարսելում, Վալանսում եւ այլ քաղաքներում: Ստորագրահավաքին իրենց աջակցության մասին հայտարարել են նաեւ Ֆրանսիայի մյուս հայկական կազմակերպությունները: Խնդրագիրը` ստորագրություններով, նախատեսվում է Ելիսեյան պալատ ուղարկել ապրիլի 24-ին: