|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիան, այնուամենայնիվ, կընդունի Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրենք, սակայն դեռևս սպասում է Եվրադատարանի որոշմանը` կապված Շվեյցարիայում նման իրավանորմը անընդունելի ճանաչելու հետ:
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ այդ օրինագիծը պետք է համապատասխանեցվի նաև Ֆրանսիայի Սահմանադրությանը, ստանա Սահմանադրական խորհրդի համաձայնությունը, քանի որ անիմաստ է ընդունել օրենք, որը հետագայում կարող է անվավեր կամ հակասահմանադրական ճանաչվել:
Ինչ վերաբերում է Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, Կ. Մանոյանն ասաց, որ պետք է ճանաչում պահանջելուց առաջ պահանջել հատուցում և հողերի վերադարձ: «Մեր պատգամը պետք է հստակ ձևակերպենք և փոխանցենք աշխարհին»,- ասաց նա: