|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կիպրոսի Հանրապետության քաղաքական կուսակցությունները Հայոց ցեղասպանության չճանաչման կամ ժխտման քրեականացմանն ուղղված օրինագիծ են մշակել. տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը:
Օրինագիծը պատիժներ է նախատեսում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործություններն ու մարդկության դեմ կատարված հանցագործությունները չճանաչողների համար: Նշվում է, որ օրինագիծն առաջարկվում է ընդունել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ:
Թուրքական կայքը նշում է, որ Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել է Հայոց ցեղասպանության իրողությունը:
Ակնկալվում է, որ Կիպրոսի խորհրդարանը օրինագիծը օրակարգ կմտցնի ընթացիկ շաբաթվա ընթացքում: