|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Պենտագոնը հաստատել է, որ Ռուսաստանը հեռացրել է իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից: Այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին. հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնն «ականատես է եղել որոշ ուժերի դուրս բերմանը» ռուս-ուկրաինական սահմանից: Միևնույն ժամանակ, ամերիկյան կողմը նախատեսում է շարունակել վերահսկել իրավիճակը, քանի որ դեռ պատրաստ չէ խոսել ամբողջական լիցքաթափման մասին: «Դեռ վաղ է խոսել և հաշվի նստել Ռուսաստանի պնդումների հետ, որ զորավարժություններն, ինչպես իրենք էին անվանում, ավարտվել են, և իրենք բոլորին հետ են քաշում»,- ասել է Քիրբին: