|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եվրամիության կարծիքով՝ իրավիճակը Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին շարունակում է մնալ ծայրաստիճան վտանգավոր, և Ռուսաստանին կոչ է անում զորքերը դուրս բերել սահմանից: Այդ մասին երկուշաբթի հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների բանակցություններից առաջ հղած տեսաուղերձում:
«Մենք կքննարկենք իրավիճակը Ուկրաինայի սահմանին, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի սահմանից,- ասել է նա:- Մենք հրավիրել ենք Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Դմիտրի Կուլեբային, որպեսզի զեկուցի մեր նախարարներին Ռուսաստանի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին»։
Հիշեցնենք, որ Ուկրաինան և ՌԴ–ն զորքեր են տեղակայում երկու երկրների սահմանին։ ՆԱՏՕ–ն նույնպես զորքեր է մտցնում տարածաշրջան, սակայն ԵՄ–ն այս դեպքում կոչ է անում միայն ՌԴ–ին՝ հետ քաշել զորքերը։