|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ու հյուպատոսությունները հայտարարել են, որ երկու օրով փակվելու են ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Սպիտակ տան հայտարարությունից հետո կարող են ցույցեր կամ բողոքի ակցիաներ տեղի ունենալ։ Որպես նախազգուշական միջոց՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը, Ստամբուլում ԱՄՆ-ի գլխավոր հյուպատոսությունը, Ադանայում ԱՄՆ-ի հյուպատոսությունը և Իզմիրում ԱՄՆ-ի հյուպատոսական գործակալությունը ԱՄՆ-ի քաղաքացիների ամենօրյա սպասարկման և վիզայի աջակցության համար փակ կլինեն ապրիլի 26-ին և ապրիլի 27-ին», - ասված է մամուլի հաղորդագրությունում:
ԱՄՆ քաղաքացիներին հորդորում են խուսափել ԱՄՆ-ի վարչական շենքերի հարակից տարածքներից և զգուշություն ցուցաբերել այն վայրերում, որտեղ կարող են հավաքվել ամերիկացիները կամ օտարերկրացիները:
Հիշեցնենք՝ երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Օսմանյան Թուրքիայում իրագործված զանգվածային սպանությունները որակեց «ցեղասպանություն»: