|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայերը թող այնպես չանեն, որ Աղրը լեռան վրա (Արարատ լեռան թուրքերեն տարբերակը) բրինձ ուտելու ցանկության պարագայում, գանք ու պարենք Գյոյչում (Սևան), Զանգեզուրում և հին ադրբեջանական տարածք Իրևանում. ադրբեջանական metbuat.az կայքին տված հարցազրույցում բարբաջել է թուրք պաշտոնաթող գեներալ, Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդ Յուջել Քարաուզը։
Թուրք գեներալին վրդովեցրել է, որ Հայաստանի զինանշանի վրա առկա է Արարատ լեռան պատկերը, նա դա անվանելէ ամոթալի քայլ։ «Եթե Հայաստանը չհրաժարվի Աղրը լեռան՝ իր երազանքից, ապա թուրքերն, ըստ անհրաժեշտության, կմտնեն Գյոյչե և Իրևան»,– ասել է Քարաուզը։
Թուրք գեներալին նաև դուր չի եկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Վրաստանի նախագահի նստավայրի հուշամատյանում արված գրառումը, որի տակը Սարգսյանը նկարել էր Արարատ լեռը։