|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 547 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 208 520-ի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3878 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 18-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 980 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4858-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 210 է, ընդհանուր առողջացածներինը՝ 187 466, փաստացի բուժվողներինը՝ 16 196 (մեկ օրում ավելացել է 616-ով): Մեկ օրում արվել է 3844 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 935427 թեստ: