|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանում հոկտեմբերի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 87432 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 397596 վերջին մեկ օրում` 4936 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 31458 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1307 -ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 54316 անձ, վերջին մեկ օրում 1059 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 28 քաղաքացի, մահացածների թիվը 1300 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 358 է: