|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանում նոյեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2374 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 97150 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 418080 վերջին մեկ օրում` 4565 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 36502 պացիենտ. մեկ օրում ավելացել է 1121-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 58811 անձ, վերջին մեկ օրում՝ 1212 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 35 քաղաքացի, մահացածների թիվը 1448 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 389 է: