|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Երեկ Ադրբեջանում Եվրամիության ներկայացուցիչ դեսպան Կեստուտիս Յանկաուսկասը հրավիրվել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:
Հանդիպման ընթացքում դեսպան Յանկաուսկասը այդ երկրից բողոք է ստացել` կապված Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլարայի և Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի հանդիպման հետ, որը տեղի է ունեցել ապրիլի 14-ին Երևանում։
Ադրբեջանի ԱԳՆ-ում նշել են Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչի այն «գործողությունների անթույլատրելիությունը, որոնք հաշվի չեն առնում հակամարտությունից հետո տարածաշրջանում նոր իրողությունները, սպառնում են փխրուն խաղաղությանը և անհիմն սպասումներ տալիս հակառակ կողմին»:
Դեսպան Կեստուտիսին տեղեկացվել է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի նման գործողությունները խաթարում են ադրբեջանական կողմի վստահությունը նրա նկատմամբ: