|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանը կառավարությունը պաշտոնապես հայտարարել է ապրիլի 15-ից հունիսի 1-ը դեպի Թուրքիա կանոնավոր և չարտերային չվերթերի սահմանափակման մասին`կապված այդ երկրում կորոնավիրուսի դեպքերի աճի հետ: Տուրօպերատորներին խորհուրդ է տրվում դադարեցնել վաճառել այդ երկիր ուղևորությունների փաթեթները։ Այս մասին «Ռոսիա 24»-ի եթերում ասել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան:
Որոշումը, նրա խոսքով, նախատեսում է մի քանի բացառություններ՝ շաբաթական երկու թռիչք Մոսկվայի և Ստամբուլի միջև, որոնք թույլ կտան թռիչքներ իրականացնել Թուրքիայից ռուսաստանցիներին հանելու համար, ինչպես նաև չվերթեր, որոնք անհրաժեշտ են Titan-2 կոնցեռնի և «Աքքույու» ԱԷԿ-ի նախագծերի համար:
Գոլիկովայի խոսքով,՝ արդեն Թուրքիայում գտնվող ռուսաստանցիները հնարավորություն կունենան շարունակելու արձակուրդը կամ վերադառնալու: Ներկայումս Ռուսաստանից մոտ 30,000 զբոսաշրջիկ գտնվում է Թուրքիայում. հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: