|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսրայելի ռազմական հետախուզության նախկին պետ Ամոս Յադլինը երեկ մտահոգություն է հայտնել Չինաստանի և Իրանի միջև հետախուզական տվյալների հնարավոր փոխանակման կապակցությամբ, որը հնարավոր է դարձնում երկու երկրների միջեւ ստորագրված վերջին ռազմավարական համաձայնագիրը:
«Իրանի և Չինաստանի միջև համաձայնագրի ամենաանհանգստացնող կետերից մեկը հետախուզական տվյալների փոխանակումն է»,- ասել է Յադլինը, որն այժմ ղեկավարում է Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտը:
Նա շեշտել է, որ թեև համաձայնագրի մանրամասները դեռ չեն հրապարակվել, համաձայնագրի նախորդ նախագիծը ասում էր, որ երկու երկրները համատեղ դասընթացներ և վարժանքներ են անցկացնում:
Հին նախագիծը նաև ասում էր, որ երկրները համագործակցելու են զենքի հետազոտման և մշակման, ինչպես նաև հետախուզական տվյալների փոխանակման հարցում:
«Չինաստանը իրեն դնում է այնպիսի իրավիճակում, որում մինչ այժմ չի եղել»,- ասել է Յադլինը:
Միևնույն ժամանակ, նա նշել է. «Չինացիները հասկանում են, որ Բայդենի վարչակազմը Թրամփի վարչակազմը չէ, և նրանք կարող են շատ ավելի ագրեսիվ լինել»: