կարևոր
562 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-19 13:20
Աշխարհ

ԱՄՆ-ն չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանցումը. Ռուբիո

ԱՄՆ-ն չի դադարեցրել հետախուզական տվյալների փոխանցումը. Ռուբիո

ԱՄՆ-ն չի դադարել հետախուզական տվյալներ փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Մարկո Ռուբիոն։

Կիրակի NBC-ին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ Վաշինգտոնը դադարեցրել է հետախուզական տվյալների փոխանակումը Կիևի հետ, սակայն արդեն վերսկսել է այն։

«Չգիտեմ, թե որտեղից է նա ստանում այդ տեղեկությունները և ինչու է դա ասում մամուլին։ Որևէ դադար չի եղել», – ընդգծել է պետքարտուղարը։

Միևնույն ժամանակ նա խոստովանել է, որ մի քանի օր առաջ ծրագրային ապահովման խնդիրներ են եղել», և որ ԱՄՆ զինվորականներն ուսումնասիրում են միջադեպը։

Ռուբիոն Զելենսկուն խորհուրդ է տվել ուշադրությունը սևեռել Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու վրա։